երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
2020 թ․ առաջին եռամսյակի հարկահավաքման պլանը կգերակատարվի 5 մլրդ դրամով. վարչապետ

2020 թ․ առաջին եռամսյակի հարկահավաքման պլանը կգերակատարվի 5 մլրդ դրամով. վարչապետ

2020թ․ առաջին եռամսյակի հարկահավաքման պլանը Հայաստանում կգերակատարվի 5 մլրդ դրամով։ Այս մասին այսօր ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարկահավաքման կանխատեսումների մասին պատգամավորների հարցերին։

Վարչապետը վստահեցրեց, որ առավարությունը կգերակատարի հարկային պլանը առաջին եռամսյակում, որքան էլ դա տարօրինակ հնչի։ Նա նշեց. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տեղի կունենա հաջորդ եռամսյակներում, ապա մենք հասկանում ենք, որ խնդիրներ կունենանք։ Սակայն մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի նվազագույնի հասցնենք այդ խնդիրները։ Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ մենք շատ ենք կենտրոնացել այդ հարկային արձակուրդների գաղափարի վրա»:

Փաշինյանի խոսքով՝ եթե բոլորն «արձակուրդ» ստանան, ապա հարկերի հավաքումը զրոյական կլինի, իսկ դա, վարչապետի խոսքերով, չի կարող լավ լինել ոչ մեկի համար, այդ թվում՝ եւ այն մարդկանց, ում մոտ հարկային «արձակուրդներ» կիրականացվեն։

Վարչապետը հավելեց նաեւ,  որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ օգնելով հարկատուներին շարունակել աշխատել, ստանալ եկամուտ, շահույթ եւ վճարել հարկերը։

  • Կիսվել: