երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
 Արցախի ՊԲ-ում կորոնավրուսով վարակված զինծառայող չկա

Արցախի ՊԲ-ում կորոնավրուսով վարակված զինծառայող չկա

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Պաշտպանության բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԱՀ ՊՆ-ն, մասնավորապես, հայտնում է.

«Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են եւ որեւէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:

Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսեւորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց եւ հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին»:

  • Կիսվել: