Երևան

19.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգևատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեդալների հանձնման արարողությունը:

Այդ առթիվ շնորհավորելով բոլորին՝ Արթուր Դավթյանը նշեց, որ կրկնակի հպարտության առիթ է նման պարգևի արժանանալ՝ ինչպես մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկի՝ Անկախության հռչակման տարեդարձի, այնպես էլ դատախազական համակարգի 100-ամյակի կապակցությամբ, քանի որ այն իր մեջ պարունակում է ինչպես հայոց պետականության, այնպես էլ 100-ամյա դատախազական համակարգի պատմությունը կերտած նախորդ սերունդների գործի արժևորման խորհուրդը:

Նշելով, որ այդ հանգամանքը պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ ստանձնած առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած լրջագույն փոփոխությունների համատեքստում առավել հստակ է դրսևորվում, որ դատախազության որդեգրած արժեքները և գործելաոճը ճիշտ էին, ինչը նաև համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման կարևորագույն նախապայմաններից է:

«Մենք առաջնորդվում ենք այսպես կոչված «ստերիլ իրավաբանությամբ», այսինքն բացառապես օրենքով, իրավունքով, խղճով և բարոյականությամբ: Օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության ապահովումը, պետական շահերի լիարժեք պաշտպանությունը մեր առաջնահերթություններն են: Սակայն դրանցով հանդերձ՝ մեր ամենակարևոր խնդիրներից են քրեական դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանությունն ու քրեադատավարական ընթացակարգերի օրինահենության ապահովումը: Այս կարևորագույն խնդիրների լուծման հիմնական գրավականը ոմանց մոտ ներքին ծուլության հաղթահարումն է,ինչը հռչակել ենք որպես մեր ներքին թշնամի, ինչպես նաև իրավական մտքի զարգացմանը զուգընթաց նոր գիտելիքների ձեռքբերմանը, մասնագիտական հմտությունների կատարելագործմանը ամենօրյա ուշադրություն դարձնելը: Վերջիններիս մրցակցային դատավարության պարագայում այլևս հանդիսանում են յուրաքանչյուր դատախազի հիմնական գործիքները, զենքերը»,-ասել է Արթուր Դավթյանը:

Նա առանձնահատուկ կարևորել է ցանկացած միջավայրում դատախազի՝ հանրության համար ընկալելի և գնահատելի կերպարին համահունչ վարքագծի դրսևորումն ու կենցաղավարումը, որոնցով Հայաստանի դատախազության համակարգի ներկայացուցիչները պետք է լինեն օրինակելի:

Իրենց աշխատանքում բոլոր պարգևատրվածներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ դրանք խարսխված կլինեն հռչակված սկզբունքների և արժեհամակարգի վրա:

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը