Երևան

25.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Գյուղերը թիրախային գնդակոծելու առնչությամբ ընթանում են փաստահավաք աշխատանքներ

ՀՀ սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծելու առնչությամբ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ:

Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի  Վազաշեն գյուղը: Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ պահին խաղում են երեխաներ: Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների եւ հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այս տեղեկությունը հաստատել են ինչպես գյուղի վարչակազմը, այնպես էլ բնակիչները: Պաշտպանը նաեւ անմիջականորեն ստացել է տեղեկություն այն մասին, որ գնդակոծություններն արվել են նաեւ գյուղի դպրոցի ուղղությամբ:

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի եւ Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել սեպտեմբերի 2-ից սկսած։ Այս մասին ահազանգեր են ստացվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 4-ին եւ սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել կրակահերթեր Կոթի գյուղի ուղղությամբ:

Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 11-ին կրակոցներ են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գնդակոծությունները տեղի են ունեցել քաղաքացիական տների ուղղությամբ՝ անմիջականորեն վտանգելով խաղաղ բնակչության կյանքի եւ առողջության իրավունքը: Դրանց արդյունքում խաթարվել է նաեւ Ոսկեպար - Բաղանիս միջպետական ավտոճանապարհով բնականոն երթեւեկությունը՝ դարձնելով այն որոշակի ժամանակով անհնար:

Դրանից բացի, սեպտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել է նաեւ Ոսկեվան գյուղը: Այս անգամ, բնակիչների պնդմամբ, վնասվել են տների տանիքներ, պատեր, ինչպես նաեւ բնակիչների տներում առկա կենցաղային իրեր:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայում ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ:

Այդ աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Լրահոս
Լեւոն Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել՝ հարցաքննության
Նիկոլ Փաշինյանը եղել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի զինուժի կրակոցից մահացած 20-ամյա Արցախ Հովսեփյանը Արցախի Տիգրանավան գյուղից էր, տան կրտսեր զավակը (ֆոտո)
Դերասանուհի Մարջան Ավետիսյանի լուսանկարը սիրելիի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փոլ Կագամեյի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Փաշինյանի «50 հազար դոլարանոց Franck Muller ժամացույցը». ի՞նչ արժե այն իրականում (Photo)
Արեյանը հանձնարարել է ապօրինի շինարարությունների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ համագործակցել իրավապահների հետ
Գազի գնի ձևավորման ուսումնասիրության համար աշխատանքային խումբ կստեղծվի
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ- ռուսական հարաբերությունների արդիական հարցեր
Եթե ես դուրս մնամ, շատ կտխրեմ․ Անահիտ Բախշյան
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կանադայի վարչապետին
«Այսօրվանից գործազուրկ եմ. Նիկոլի ականջը կանչի»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը
Երեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով
«Պատերազմը ամեն պահի կարող է սկսել»
ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է
Արդարադատության նախարարությունը պրոբացիայի ծառայության թափուր հաստիքները համալրելու համար կադրային բանկ է ստեղծում
Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին
«Երևանի հանրությունը» վերահսկելու է
«Երկիր Ծիրանի»-ն կշարունակի պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում
«Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով. 168.am
Ովքեր էին նախկին քաղաքապետերը
Վստահ եմ, որ «Իմ քայլը» դաշինքը գիտակցում է, որ «միլիոն տոկոսը նաև միլիոն տոկոս պատասխանատվություն է»
Մոր աչքի առջև սպանել է դստերը
Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ
Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից
Ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
Նիկոլ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
«Զիբիլիքս» հայտնի քրեական գործը դատարանում է
Պաշտպանության նախարարն այցելել է հոսպիտալ՝ տեսակցել առաջնագծում վիրավորված Արթուր Գևորգյանին
37 ավտովթար 4 օրում. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 53 մարդ
Մանդատը` Նիկոլինն է. Արա Պապյան
«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ
«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը
Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր
Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
«Գանձասար-Կապան»-ի ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել ֆուտբոլիստի նկատմամբ
Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ. Հայկ Մարության
Արտակ Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար. Էդմոն Մարուքյան
«Արթիկ» ՔԿՀ–ում կալանավորի կոշիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել
Երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ ԱԺ ընտրությունները. Արթուր Ղազինյան
Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
Լևոն Զուրաբյանը ևս շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին