Warning: Use of undefined constant DEBUG_MODE - assumed 'DEBUG_MODE' (this will throw an Error in a future version of PHP) in /home/primenew/public_html/engine/model/m_right.php on line 4
PrimeNews.am | Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու․ Ով է նա․ Լուսանկարներ
Երևան

22.Ապրիլ.2019թ.,
00
:
00
=
=
=

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու․ Ով է նա․ Լուսանկարներ

Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-ից 21-ը: Ընտրություններին մասնակցելու է դերասան Հայկ Մարությանը, որը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանիից» Զարուհի Փոստանջյանը, «Երևանի հանրության» ցուցակը գլխավորելու է Անահիտ Թարխանյանը, «Ելք» դաշինքի անդամներ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ժողովրդական ուղի» կուսակցությունից Մանուել Գասպարյանը, «Ռեֆորմիստներ» կուսակցությունից Արտակ Ավետյանը:

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ Primenews.am-ը շարունակում է ներկայացնել քաղաքապետի թեկնածուներին, անձանց, ովքեր ղեկավարում են կուսակցությունների նախընտրական ցուցակը:

Քանի որ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ևս հավակնել է ստանձնել մայրքաղաքի կառավարման ղեկը, այսօր անդրադարձել ենք նրան:

На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

•Կենսագրություն

Անահիտ Թարխանյանը ծնվել է Գյումրիում, բայց մեծացել Երևանում: Նա Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ է։ Անահիտ Թարխանյանը անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է։ Եվ խոստովանել է, որ ճարտարապետության հանդեպ մեծ սիրո համար պարտական է հորը:

1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1993 թվականին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, 1994 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։

На данном изображении может находиться: 1 человек

1981-1989 թթ․ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1989-1992 թթ․՝ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն, 1992-1994 թթ․ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում՝ պետի տեղակալ: 1994-1998 թթ․ եղել է Հայ FM – 105.5 ռադիոկայանի տնօրեն, 1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալ, 1998-2004 թթ.՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն, 2004-2007 թթ․ ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ, 2007-2018 թթ․՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն:

1994 թվականի աշնանը հիմնադրել է ՀԱՅ FM 105.5 Երևանը, 1996 թվականին՝ Ռադիո Հայ ռադիոկայանը:

•Ստեղծագործական աշխատանք

Անահիտ Թարխանյանը հիմնադրել է «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը, մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երևանի փակ շուկայի և այլն։

Ճարտարապետական գործունեության ընթացքում Անահիտ Թարխանյանը մշակել է բազմաթիվ նախագծեր՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, բանկեր, հյուրանոցներ, սպորտային և մշակութային համալիրներ, բնակելի թաղամասեր, շենքեր, մենատներ և այլն։

Շուրջ 5 տարի Անահիտ Թարխանյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր ճարտարապետը, որի ընթացքում ղեկավարել է 60 ճարտարապետաան ծրագրերի նախագծումն ու կառուցումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Անահիտ Թարխանյանը «Ա-3 ճարտարապետներ» ճարտարապետական ընկերության հիմնադիրն ու գլխավոր ճարտարապետն է։

                   ÐÐ° данном изображении может находиться: 1 человек

Նախագծել է՝ Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Բերդի, Հրազդանի, Արարատի, և Արմավիրի բժշկական կենտրոնները, երեք սանէպիդ կայան՝ Երևանում, Իջևանում և Գյումրիում, ԱԺ նիստերի դահլիճը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ՄԱԿ-ի դահլիճը ՀՀ-ում և այլն։ Առաջին կին ճարտարապետն է, ով նախագծել է հայկական եկեղեցիներ։ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուշակոթողի նախագծի հեղինակն է։

•Քաղաքապետի թեկնածու

Անահիտ Թարխանյանը կգլխավորի «Երևանի հանրություն» ընտրական դաշինքը:

Դաշինքը դեռևս կազմավորման փուլում է, այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակների հետ: Շեշտը, սակայն, դրվելու է հանրային սեկտորի վրա, և հենց դա է լինելու դաշինքի կառուցվածքային ու գաղափարական տարբերությունը մյուս ուժերից: Անահիտ Թարխանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մենք ստեղծում ենք ընտրական դաշինք, որի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների և մասնագիտական միավորումների կողմից առաջադրված անձինք, որպեսզի ապագա ավագանին հանրությանը համախմբի և նրա կամքը դարձնի քաղաքի կառավարման հիմք»:

Իսկ նրա ամուսինը՝ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը, որը «Սարի թաղի» գործով շուրջ 2 տարի անազատության մեջ մնալուց հետո այս տարվա մայիսի 7-ին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել, ակտիվորեն լծվել է դաշինքի ձևավորման աշխատանքներին:

Ճարտարապետը կարծում է, որ Երևանն այժմ շատ խնդիրներ ունի՝ առաջնայինը կենտրոնի խնդիրներն են, գերհագեցվածությունը, որից բխում է սեյսմիկ անվտանգության խնդիրը, հրդեհային անվտանգության խնդիրը, մարդկանց, հատկապես երեխաների, մեծահասակների հանգիստը կազմակերպելու խնդիրը, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղագծերի, աղբահանության խնդիրները, վերջապես տրանսպորտի խնդիրը: Եվ Երևանի քաղաքապետի առաջնային խնդիրն է համարում իր շուրջը համախմբել մասնագետների և մասնագիտորեն վերաբերվել քաղաքի ապագա զարգացմանը, լուծել բոլոր խնդիրները աշխարհում ընդունված ժամանակակից մոտեցումներով:

•Անձնական կյանք

На данном изображении может находиться: 2 человека

Անահիտ Թարխանյանն ամուսնացած է Անդրիաս Ղուկասյանի հետ և ունեն 3 երեխա: Թե ինչպես են ծանոթացել, հարցազրույցներից մեկում Անահիտը ասել է. «Ես լսել էի Անդրիասի մասին, որպես շատ գրագետ և լավ իրավաբանի: Խնդիրներ ունեի և 3-4 ամիս փորձում էի գտնել նրան և գտա: Այդպես սկսվեց մեր ծանոթությունը, մեկ տարի անց մենք ամուսնացանք»:

Ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը 2013 թվականին եղել է ՀՀ Նախագահի ընտրությունների թեկնածու: Կինը դրա մասին խոսելով միշտ նշել է, որ շատ մտահոգված և լարված է եղել այդ որոշման պատճառով, բայց իհարկե ըմբռնել և ընդունել է ամեն ինչ: ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է սկսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև։ Նա պահանջում էր ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը։ 2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ էր գտնվում նույն թվականի նոյեմբերի 20-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: 2018 թվականի մայիսի 7-ին ազատ է արձակվել:

          ÐÐ° данном изображении может находиться: 2 человека, ребенок

•Ինչպիսին է Անահիտ Թարխանյանը տանը և ինչպիսին՝ դրսում 

Հարցազրույցներից մեկում Անահիտ Թարխանյանը պատմել է, որ ավելի շատ ընտանիքի մարդ է, և իր համար առաջնային տեղում միշտ ընտանիքն է. «Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է, իմ կյանքի իմաստը իմ երեխաներն են, իմ ընտանիքը: Երկրորդ տեղում արդեն մասնագիտությունս է և աշխատանքս:

На данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди сидят и в помещении

Բնությունը կնոջը տվել է ճկուն խելք, ուժեղ կանխազգացում, որպեսզի ճիշտ դաստիարակի իր երեխաներին: Այսինքն կնոջը տրված է մարդկության զարգացման , սերունդների դաստիարակման կարևոր և բարդ գործը: Ի վերջո մարդկությունը ձգտում է ապահով միջավայր ստեղծել ապագա սերունդների համար: Դրսում ես մասնագետ եմ, ղեկավար և հետևողականորեն գնում եմ իմ նպատակներին հասնելու համար: Իսկ տանը ես պարզապես սիրող մայր եմ, սիրող կին `պատրաստ ամեն հարցում օգնելու երեխաներիս, ամուսնուս»:

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը